Նոր Զելանդիան արգելել է ծխախոտի վաճառքը բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են 2009 թվականի հունվարի 1-ից հետո։ Այս մասին հայտնում է Washington post-ը։
Ընդունած օրենքը նպատակ ունի «ծխից զերծ երկիր» ստեղծելու հավակնոտ ծրագիրը կյանքի կոչելուն, որը կարող է ճանապարհ բացել նմանատիպ քաղաքականություն հետապնդող աշխարհի այլ երկրների համար։ Նոր օրենքը վերաբերվում է ծուխ արտազատող ապրանքներին (ծխախոտ, սիգար), և չի ազդում անծուխ արտադրանքի վաճառքի վրա, ինչպիսիք են էլեկտրոնային ծխախոտները, ծխախոտը տաքացնող համակարգերը, սնուսը և այլն։
Նոր Զելանդիայի կառավարությունը և առողջապահության նախարարությունն ակտիվորեն խրախուսում են ծխողներին անցնել անծուխ այլընտրանքների, եթե նրանք չեն ցանկանում կամ կարողանում թողնում ծխելը:
Նոր փոփոխությունների համաձայն ՝ 2009 թվականի հունվարի 1-ին կամ ավելի ուշ ծնված անձանց՝ նրանք, ովքեր այսօր մոտ 13 տարեկան են կամ ավելի քիչ, ծխախոտ վաճառող մանրածախ վաճառողները կտուգանվեն մոտ 96,000 ԱՄՆ դոլարով:
«Հազարավոր մարդիկ կապրեն ավելի երկար և առողջ կյանք, առողջապահական համակարգը կխնայի մոտ 5 միլիարդ դոլար գումար՝ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները բուժելու անհրաժեշտության բացակայության պատճառով (քաղցկեղ, կաթվածներ և այլն)»,- ասել է երկրի առողջապահության նախարար Վերալը:
Այս օրինագիծը երկրի խորհրդարանում ընդունվել է 76 կողմ, 43 դեմ ձայներով։ Օրենքն ուժի մեջ կմտնի 2023 թվականից։