Միջազգային

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից և ինքնիշխանությունից. Զելենսկի

Ուկրաինան չի հրաժարվի իր տարածքներից և ինքնիշխանությունից. Զելենսկի

ԱՄՆ Սպիտակ տանը տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի համատեղ ասուլիսը։ 

Զելենսկին, մասնավորապես, հայտարարել է. «Ինձ համար, որպես նախագահի, արդար խաղաղությունը պիտի բացառի փոխզիջումը»,- ասել է նա՝ նշելով, որ խաղաղության ոչ մի ճանապարհ չի տեսնում, որը ենթադրում է Ուկրաինայի հրաժարում իր տարածքից կամ ինքնիշխանությունից։

Ավելի վաղ, Կոնգրեսին ուղղված իր ուղերձում, Զելենսկին ասել էր, որ Բայդենին ներկայացրել է 10 կետից բաղկացած խաղաղության բանաձև, թեև ԱՄՆ պաշտոնյաները հետագայում ասացին, որ դա նույն ծրագիրն է, որը նա առաջարկել է աշխարհի առաջնորդներին անցյալ ամիս՝ G-20-ի գագաթնաժողովում:

Իր հերթին Բայդենն ասել է, որ Զելենսկին պետք է «որոշի, թե ինչպես է նա ցանկանում, որ պատերազմն ավարտվի»: Բայդենը նաև հավելել է, որ «իրենք կլինեն Ուկրաինայի կողքին, քանի դեռ Ուկրաինան կանգնուն է»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական