Ռուսաստանի ռազմական խորհրդատուների «Ցարական գայլեր» խմբի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը վիրավորվել է և հոսպիտալացվել Դոնեցկի հրետակոծության հետեւանքով: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռոգոզինի օգնականը:
Նրա խոսքով՝ Դոնեցկի ծայրամասում հրետակոծվել է հյուրանոցը, որտեղ գտնվում էր ռազմական խորհրդատուների մի խումբ՝ Դմիտրի Ռոգոզինի գլխավորությամբ։
Վիրավորվել են նաև նրան ուղեկցող անձինք։ Baza պարբերականի և «Տիպիկ Դոնեցկ» Telegram ալիքի տվյալներով՝ գնդակոծվել է «Շեշ-բեշ» ռեստորանը, որտեղ իր ծննդյան օրն էր նշում «Ռոսկոսմոս»-ի նախկին ղեկավարը։