Միջազգային

Եռակողմ հայտարարությունները ցույց են տալիս Բաքվի և Երևանի քաղաքական կամքը. Չինաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ-ում

Եռակողմ հայտարարությունները ցույց են տալիս Բաքվի և Երևանի քաղաքական կամքը. Չինաստանի ներկայացուցիչը՝ ՄԱԿ ԱԽ-ում

Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում Լաչինի միջանցքի փակման թեմայով ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի ներկայացուցչի ելույթը։

Չինաստանի ներկայացուցիչ Յեն Շուանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ վեճերը պետք է կարգավորվեն երկխոսության և խորհրդակցությունների միջոցով: Ողջունելով Ռուսաստանի աշխատանքն այս ուղղությամբ՝ Չինաստանի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ միջանցքի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի վեճերը հնարավորինս շուտ կլուծվեն․ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ հարևաններ են։

Համագործակցության հիման վրա ընդհանուր անվտանգության և զարգացման ձեռքբերումը բխում է երկու երկրների շահերից»։ Նա նաև նշել է, որ վերջին տարիներին ռազմական գործողությունների դադարեցման, տնտեսական և տրանսպորտային համագործակցության և սահմանային հարցերի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարությունները ցույց են տալիս Բաքվի և Երևանի քաղաքական կամքը՝ լուծել վեճերը քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Ուստի նա կոչ է արել երկու երկրներին՝ ընդառաջ գնալ միմյանց և վեճերը պատշաճ կերպով կարգավորել միջազգային իրավունքին համապատասխան։ Չինաստանը աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքի, որը նպաստում է այդ նպատակին հասնելուն, և կշարունակի կառուցողական դեր խաղալ հարցում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական