Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի օրգանիզմի թունաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ նա չունի նորման գերազանցող թունավոր նյութեր։
Այս մասին չորեքշաբթի հայտնել Է Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայության բժշկական դեպարտամենտի ղեկավար Մալխազ Ուրտկմելիձեն։
Ավելի վաղ «Էմպատիա» հկ-ի փորձագետները Սաակաշվիլիի օրգանիզմում հայտնաբերել էին ծանր մետաղների, այդ թվում՝ սնդիկի հետքեր։ Նրանց տվյալներով՝ պետական գործչի մոտ հայտնաբերվել էր 10 հիվանդության ախտանիշ, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։