Radar Armenia-ն ձեզ է ներկայացնում ՄԱԿ ԱԽ նիստում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռավինդրա Ռագութահալիի ելույթը, ով ի պաշտոնե նաև խորհրդի նախագահն է։ Հնդկաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը կարող է բացասաբար անդրադառնալ Լեռնային Ղարաբաղ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ պարենամթերքի, դեղորայքի մատակարարման վրա․ «Սա մտահոգիչ է, քանի որ կարող է հումանիտար ճգնաժամ առաջացնել»։
Նա միացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ նախկինում ձեռք բերված համաձայնությունների համաձայն թուլացնել լարվածությունն ու ապահովել միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը։
Նաև աջակցելով տարածաշրջանում շարունակվող միջնորդությանը՝ նա երկու կողմերին կոչ է արել օգտագործել դիվանագիտական ուղիները՝ կայուն խաղաղ լուծման հասնելու համար․ «Գլոբալ կարգը հիմնված է միջազգային իրավունքի, ՄԱԿ կանոնադրության և բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգանքի վրա»,-ավելացրել է նա: