Միջազգային

Բայդենը Զելենսկու հետ հանդիպմանը կհայտարարի 2 մլրդ դոլար օգնության մասին

Բայդենը Զելենսկու հետ հանդիպմանը կհայտարարի 2 մլրդ դոլար օգնության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը այսօր կհայտարարի Կիևին գրեթե 2 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։

Դրանում կներառվեն նաև «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգերը։

Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ երեքշաբթի երեկոյան ելույթ ունենալով լրագրողների համար հատուկ առցանց ճեպազրույցում, որը նվիրված էր դեկտեմբերի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարելիք այցին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական