Միջազգային

Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ում է

Ուկրաինայի նախագահն ԱՄՆ-ում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ՝ Ջո Բայդենի հրավերով։ Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոն այցի ընթացքում ցանկանում է ԱՄՆ նախագահի հետ քննարկել երկրների միջև երկկողմ համագործակցությունը։

«Այսօր ես Վաշինգտոնում եմ Ամերիկայի ժողովրդին, նախագահին և Կոնգրեսին անհրաժեշտ աջակցության համար շնորհակալություն հայտնելու, ինչպես նաև համագործակցությունը շարունակելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ կքննարկենք Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ համագործակցությունը»,- գրել է Զելենսկին Telegram-ի իր ալիքում։

Ավելի վաղ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Բայդենը Զելենսկու այցի ընթացքում կհայտարարի Ուկրաինային 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական