Միջազգային

Ռուսաստանում դիվերսիոն գործողությունները կպատժվեն ցմահ ազատազրկումով

Ռուսաստանում դիվերսիոն գործողությունները կպատժվեն ցմահ ազատազրկումով

Ռուսաստանի Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է դիվերսիայի համար մինչև ցմահ ազատազրկմամբ պատժելու մասին օրինագիծը։ Օրինագիծը քննարկման է դրվել և ընդունվել ՌԴ Պետդումայի լիագումար նիստում։

«Օրինագծի ընդունումը սկզբունքորեն կարևոր քայլ է, որն անհրաժեշտ է մեր երկրի պաշտպանության համար։ Սա Պետդումայի բոլոր խմբակցությունների ընդհանուր կարծիքն է», - հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական