Միջազգային

«ԵՄ-ն որոշել է աջակցության թիմ տեղակայել Հայաստանում». Բորել

«ԵՄ-ն որոշել է աջակցության թիմ տեղակայել Հայաստանում». Բորել

Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնեցված, որոշել է Վրաստանում գործող ԵՄ մոնիթորինգային առաքելությունից անցումային աջակցող խումբ ուղարկել Հայաստան` ապահովելու ԵՄ-ի իրազեկվածությունը անվտանգային իրավիճակի վերաբերյալ և ծրագրելու ու նախապատրաստելու Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (ԸԱՊՔ) քաղաքացիական հնարավոր առաքելության հաստատումը երկրում։  Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մոնիթորինգի նպատակով Հայաստանում 40 փորձագետների տեղակայումն արդյունավետ է եղել և նպաստել է վստահության ձևավորմանը։ Այսօր մենք սկսում ենք Հարավային Կովկասում ԵՄ փոխգործակցության նոր փուլ անցումային թիմի հետ, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար։ Վերջնական նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության խթանումն է»,- ասել է Բորելը

Նրա խոսքով՝ այս անցումային պլանավորման աջակցող խումբը կնպաստի Շառլ Միշելի միջնորդական գործունեությանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական