Միջազգային

«Ոչ ոքի դուր չի գալիս ԱՄՆ-ի՝ գերակայություն հաստատելու փորձերը»․ Լավրով

«Ոչ ոքի դուր չի գալիս ԱՄՆ-ի՝ գերակայություն հաստատելու փորձերը»․ Լավրով

Աշխարհի երկրների մեծամասնությանը դուր չի գալիս ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ համաշխարհային հարթակում գերակայությունը հաստատելու փորձերը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը, իհարկե, չի կիսում ուժային գործողությունների, անօրինական պատժամիջոցների, վերջնագրերի, շանտաժի, միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի և արևմտյան դաշնակիցների գերակայություն հաստատելու փորձերը: Սա ոչ ոքի դուր չի գալիս»,- ասել է Լավրովը։ 

Նա համոզմունք է հայտնել որ պատմական գործընթացն արդեն իսկ կայացնում է իր դատավճիռը:

«Այո, սա երկար պատմական դարաշրջան է լինելու դեպի իրական բազմաբևեռություն»,- հավելել է նա։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական