Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են նոր ռազմական տեխնիկա ստեղծել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իրականացնել պահանջված զինատեսակների փոխադարձ մատակարարումներ և համատեղ զբաղվել նոր ռազմական տեխնիկայի արտադրությամբ»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը և Բելառուսը պայմանավորվել են «համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկու երկրների անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար»։