Միջազգային

Պուտինը կարծում է, որ Արգենտինայի հավաքականն արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը

Պուտինը կարծում է, որ Արգենտինայի հավաքականն արժանի էր աշխարհի չեմպիոնի կոչմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արգենտինայի հավաքականն արժանի էր աշխարհի 2022 թվականի առաջնությունում հաղթելու։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Երկրորդ խաղակեսը դիտեցի այն պահից, երբ հաշիվն արդեն 2-2 էր։ Դիտեցի նաև լրացուցիչ ժամանակը։ Հետո, իհարկե, չկարողացա չզանգել Արգենտինայի նախագահին՝ նրան շնորհավորելու համար»,- ասել է Պուտինը՝ Բելառուս կատարած այցին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ֆուտբոլային հարցին։

Հիշեցնենք, որ Մունդիալի եզրափակչում Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի ընտրանուն հաղթել էր 11 մետրանոց հարվածաշարով։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական