Միջազգային

Անկարան Աթենքին մեղադրում է թուրքական ռազմական ինքնաթիռները որսալու փորձի մեջ

Անկարան Աթենքին մեղադրում է թուրքական ռազմական ինքնաթիռները որսալու փորձի մեջ

Հունաստանի զինված ուժերը փորձել են որսալ թուրքական ռազմական ինքնաթիռները, երբ նրանք առաջադրանք էին կատարում ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ 

«ՆԱՏՕ-ի NEXUS ACE առաքելությունը, որը տեղի է ունեցել միջազգային օդային տարածքում, փորձել են որսալ Հունաստանին պատկանող ինքնաթիռները, սակայն մեր ռազմաօդային ուժերի օդանավը տվել է համապատասխան պատասխան, և ՆԱՏՕ-ի առաքելությունը հաջողությամբ ավարտվել է»,- հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։ 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ նման քայլը դառնում է երկարամյա միջազգային պայմանագրերի խախտում։ Նա նշել է, Անկարան վճռական է քննարկել և վիճարկել Արևելյան Էգեյան ծովի հունական կղզիների տարածքների ինքնիշխանությունը, եթե Աթենքը չդադարեցնի խախտումները։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական