Եվրախորհրդարանը «Գոլոդոմորը» ճանաչել է որպես ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Համապատասխան բանաձևի օգտին դեկտեմբերի 15-ին քվեարկել է Եվրախորհրդարանի 507 պատգամավոր, դեմ է հանդես եկել 12-ը:
Նման որոշում արդեն կայացրել են մի շարք երկրներ։ Նոյեմբերի 30-ին համապատասխան բանաձևի օգտին էր քվեարկել Գերմանիայի Բունդեսթագը։ «Գոլոդոմորը տեղավորվում է տոտալիտար համակարգերի մարդատյաց հանցագործությունների ցանկում, որոնց արդյունքում Եվրոպայում 20-րդ դարի առաջին կեսին միլիոնավոր մարդիկ ոչնչացվեցին։
Սովից ու բռնաճնշումներից տուժել է ամբողջ Ուկրաինան, ոչ միայն նրա հացահատիկային շրջանները։ Այսօրվա դիտանկյունից դա, պատմաքաղաքական առումով, պետք է որակել որպես ցեղասպանություն»,-հայտարարել են Բեռլինում։