Միջազգային

«Գազամատակարարման հետ կապված խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով»․ Բայրամով

«Գազամատակարարման հետ կապված խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով»․ Բայրամով

Բաքուն պատրաստ է բազմակողմանի օգնություն ցուցաբերել Ղարաբաղիհայ բնակչությանը, եթե նման անհրաժեշտություն առաջանա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

«Ղարաբաղի հայերը ո՛չ սննդի, ո՛չ դեղորայքի խնդիր չունեն։ Բայց ադրբեջանական կողմը պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել հումանիտար հարցերում, եթե դրա կարիքը լինի»,- ասել է Բայրամովը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ գազի մատակարարման հետ կապված խնդիրներն առաջացել են ոչ Ադրբեջանի մեղքով։

«Լեռնային շրջաններում ցուրտ եղանակային պայմանների հետևանքով երբեմն նման խնդիրներ են առաջանում։ Եթե ​​տեղի բնակչությունը կապ ունենար Ադրբեջանի պետական ​​կառույցների հետ, ապա հարցը կարող էր լուծվել։ Հիմա դրաման մեծացնելու համար խուսափում են ադրբեջանական կողմի հետ շփումներից»,- ասել է նա։

Բայրամովը հավելել է, որ ադրբեջանական կողմը չի փակել Լաչինի ճանապարհը և որ «ակցիայի նպատակն է կանխել ապօրինի գործողությունները»։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական