Միջազգային

Գերմանիայում զինամթերքի արտադրության գործարան կկառուցեն

Գերմանիայում զինամթերքի արտադրության գործարան կկառուցեն

Զինամթերքի՝ Ուկրաինա վերաարտահանման հարցում Շվեյցարիայի երկու մերժումներից հետո գերմանական պաշտպանական Rheinmetall կոնցեռնը կառուցում է զինամթերքի արտադրության նոր խոշոր գործարան: Միջին տրամաչափի զինամթերքի արտադրության հոսքագծերը պետք է պատրաստ լինեն արդեն հունվարին, որի նպատակը Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի զինամթերքի ինքնավար մատակարարումն է: Այդ մասին հայտնել Է «Dpa» լրատվական գործակալությունը:

Rheinmetall-ի ներկայացուցչի խոսքով՝ հիմնական ուշադրությունն ուղղված է նրան, որպեսզի վերականգնվի Գերմանիային զինամթերքի ապահովումը, որը անկախ կլինի արտասահմանյան արտադրական հզորություններից: Որոշում է կայացվել Գերմանիայում 20-35 մմ տրամաչափի զինամթերքի արտադրություն հիմնելու մասին։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական