Միջազգային

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել բնականոն կապը Լեռնային Ղարաբաղում

Կիպրոսի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ վերականգնել բնականոն կապը Լեռնային Ղարաբաղում

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը: Այդ մասին նշված է Կիպրոսի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ: Հայտարարությունը հրապարակել նաև Հունաստանում, Կիպրոսում և Ալբանիայում ՀՀ դեսպանությունը:

«Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լաչինի միջանցքում երթևեկության խափանումների մասին ահազանգերից, ինչը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջափակմանը և դեպի տարածք տանող մատակարարման գծի խափանմանը։

Մտահոգությունն էլ ավելի է սրվում բնական գազի մատակարարման ընդհատման մասին տեղեկություններով։

Կիպրոսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ամբողջապես վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը` տարածաշրջանում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական