Միջազգային

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Freedom House

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր թվիթերի միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը։ 

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կրկին հայտարարել բանակցություններին իր աջակցության մասին։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը: 

Մենք մտահոգված ենք այն լուրերով, որ Ադրբեջանը ևս մեկ անգամ կասեցրել է Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարումը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ վերականգնել տարածաշրջանի բնակչությանը գազի անխափան մատակարարումը: 

Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին՝ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ նրանց տեղաշարժի ազատությունը»,-ասված է հայտարարության մեջ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական