Միջազգային

Գերմանիան 10 մլրդ դոլարի F35 կործանիչներ կգնի

Գերմանիան 10 մլրդ դոլարի F35 կործանիչներ կգնի

Գերմանիայի խորհրդարանի բյուջետային կոմիտեն հավանություն է տվել պաշտպանական գնումների խոշոր նախագծերին, որոնցում ներառված է նաև F-35 կործանիչների գնումը։ Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը:

«Սա լավ օր է Գերմանիայի զինված ուժերի՝ Բունդեսվերի համար»,- ասել է Քրիստին Լամբրեխտը Բեռլինում կայացած ասուլիսում՝ հավելելով, որ հաստատված գնումները ներառում են նաև նոր հարձակողական հրացաններ և արդիականացված «Puma» ՀՄՄ-եր:

ՊՆ տվյալներով՝ 35 հատ Lightning-II կործանիչների գնումը Գերմանիային կարժենա 10 միլիարդ եվրո (10,6 միլիարդ դոլար), Ընդ որում՝ առաջին խմբաքանակը երկիր կառաքվի 2027 թվականին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական