Գերմանական ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել մի քանի նահանգներում։ Խուզարկվել են կլիմայի պաշտպանության համար պայքարող «Վերջին սերունդ» շարժման էկոակտիվիստների բնակարանները։ Դատախազությունը հետաքննություն է սկսել 11 ակտիվիստների նկատմամբ։ Նրանցից հինգը կալանքի տակ են։ Նրանք մեղադրվում են կարևոր ձեռնարկությունների աշխատանքը խաթարելու մեջ, ստուգվում են նաև հանցավոր կազմակերպության հնարավոր գոյության վարկածները։
Հիմնական պատճառը, ըստ լրատվամիջոցների, «Վերջին սերնդի» կողմից իրականացված մի քանի գործողություններն էին Շվեդտի (Բրանդենբուրգի դաշնային նահանգ) նավթավերամշակման գործարանում։ Մասնավորապես, շարժման անդամները ներթափանցել են պոմպակայանների տարածքներ և արգելափակել նավթի մատակարարումը։