Միջազգային

Ֆրանսիան կոչ է արել վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում

Ֆրանսիան կոչ է արել վերականգնել երթևեկությունը Լաչինի միջանցքում

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ ադրադառնալով Լաչինի միջանցքի փակմանն ու հումանիտար ճգնաժամին։

«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում, որ ավելի քան 24 ժամ շարունակ սահմանափակվել է Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի երթևեկությունը։

Այն հանգեցրել է տեղի բնակչության համար լուրջ հումանիտար հետևանքների։ Ֆրանսիան կոչ է անում առանց նախապայմանների վերականգնել Լեռնային Ղարաբաղ մուտքն ու մատակարարումները՝ հարգելով այնտեղի բնակչության իրավունքները։

Ֆրանսիան նշում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հռչակագրի համաձայն՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել երաշխավորել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի տեղաշարժի անվտանգությունը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական