Միջազգային

Մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան եռակողմ գագաթաժողովը

Մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան եռակողմ գագաթաժողովը

Թուրքմենբաշիում մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա-Թուրքմենստան առաջին եռակողմ գագաթաժողովը:

Երեք երկրների ղեկավարները քննարկում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման համար, մասնավորապես՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի տարածքով Թուրքմենստանի նավթի և գազի դեպի Եվրոպա տարանցմանն է վերաբերվում։ 

Հանդիպման արդյունքում ակնկալվում է փաստաթղթերի ստորագրում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական