Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնյա Այհան Հաջիզադեն, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը ադրբեջանցի «ակտիվիստների կողմից» և պատասխանելով ԱՄՆ, ԵՄ և Ֆրանսիայի կոչերին, հայտարարել է.
«Վերջին մի քանի օրերի ընթացքում Շուշի-Լաչին ճանապարհին Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների և բնապահպանական ակտիվիստների կողմից իրականացվող բողոքի ակցիան ադրբեջանական հանրության արդարացի դժգոհության արդյունքն է։ Քաղաքացիական հասարակության այս դիրքորոշմանը պետք է հարգանքով վերաբերել: Այս բողոքի նպատակը որևէ ճանապարհ փակելը չէ, և քաղաքացիական նշանակության տրանսպորտային միջոցները կարող են ազատ տեղաշարժվել ճանապարհի ցանկացած ուղղությամբ։
Ինչ վերաբերում է տարածաշրջանում հումանիտար իրավիճակին, ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել մեր տարածքներում բնակվող հայ բնակիչների մարդասիրական կարիքները»,- նշել է Հաջիզադեն։