Միջազգային

«Ադրբեջանը 2024-ին կավարտի Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները». Ալիև

«Ադրբեջանը 2024-ին կավարտի Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները». Ալիև

Թուրքմենստանում ընթացող Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ համաժողովին Ալիևը անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ «Ադրբեջանի տարածքում Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին»,- հայտարարել է Ալիևը։ 

«Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Զանգեզուրի միջանցքի ստեղծման ուղղությամբ։ Միջանցքի ադրբեջանական հատվածում երկաթգծում արված աշխատանքների ծավալը կազմում է 40, իսկ ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ծավալը՝ 70%։ Բոլոր աշխատանքները կավարտվեն 2024-ին, և արդյունքում կստեղծվի նոր տրանսպորտային միջանցք», - ասել է Ալիևը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական