Քարվաճառում ականներից 8 ադրբեջանցի է պայթել, մեկը մահացել է, մյուսները վիրավորվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության, Ներքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության համատեղ հայտարարությունը։
Նշվում է նաև, որ 4-ը զինծառայող են, որոնցից մեկը մահացել է, մյուս 3-ը ծանր վիրավորվել են։