Միջազգային

«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

«Կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից». Չավուշօղլուն՝ Հայաստանին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու խաղաղության գործընթացին։ Լրագրողների հետ զրույցում Չավուշօղլուն ասել է. «Մենք ժեստեր արեցինք վստահության ամրապնդման համար, այսուհետ բոլորը պետք է քայլ անեն, Հայաստանը նույնպես պետք է անկեղծ քայլ անի, պետք է անկեղծորեն արձագանքի մեր անկեղծ մոտեցմանը: Մենք՝ Ադրբեջանը և Թուրքիան, արձագանքում ենք այդ անկեղծությունը, որովհետև մենք անկեղծ ենք: 

Կարևոր չէ, թե ուր է Հայաստանը նայում՝ դեպի Արևելք, թե Արևմուտք, կարիք չկա օգնություն փնտրել ուրիշներից: Այստեղ՝ Հարավային Կովկասի երկրները, մենք, պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկենք մեր իսկ խաղաղության ու կայունության համար, այլապես ոչ մի օգուտ ոչ Արևելքից, ոչ Արևմուտքից այդ հարցում չի լինի։ Դա հնարավոր չէ»,- հայտարարել է Չավուշօղլուն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական