Միջազգային

Թուրքիայում հունվարի 1-ից կեցության 2% հարկ կսահմանվի

Թուրքիայում հունվարի 1-ից կեցության 2% հարկ կսահմանվի

Երկտոկոսանոց բնակության հարկը Թուրքիայում կսկսի գործել 2023 թվականի հունվարի 1-ից։ Համապատասխան շրջաբերականը տեղադրված է «Ռեսմի գազետա» կառավարական տեղեկագրում։

Հարկը կգանձվի հյուրանոցներում, տուրիստական գյուղերում, մոթելներում, պանսիոնատներում, հյուրատներում և այլ կացարաններում բնակության  դիմաց: Բացի այդ, այն կարող է ներառվել տուրիստական գործակալությունների տուրերում:

Հարկային վճարումից ազատում կստանան հանրակացարաններում, պանսիոնատներում և ճամբարներում բնակվող ուսանողները: Բացի այդ, հարկ չեն վճարի Թուրքիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք դիվանագիտական կարգավիճակ ունեն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական