Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ է առաջացնում և վնասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ է ունենում, ձգձգում է խաղաղ գործընթացը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»,- Թվիթերի իր էջում գրել է Փրայսը։
Closure of the Lachin Corridor has severe humanitarian implications and sets back the peace process. We call on the government of Azerbaijan to restore free movement through the corridor. The way forward is through negotiations.
— Ned Price (@StateDeptSpox) December 13, 2022