Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը երկօրյա այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև առաջին եռակողմ գագաթաժողովին։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
Գագաթաժողովը կանցկացվի Կասպից ծովի ափին գտնվող Թուրքմենբաշի քաղաքի Ավազա զբոսաշրջային գոտում։
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը՝ առաջին հերթին առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Արդյունքում նախատեսվում է մի շարք պայմանագրերի կնքում։