Թուրքիան նոր նավթահանք է հայտնաբերել երկրի հյուսիս-արևելքում գտնվող Գաբար լեռան շրջանում։ Այս մասին հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հեռուստաուղերձում։
Նրա խոսքով՝ նավթի հայտնաբերված պաշարների զուտ ծավալը կազմում է 150 մլն բարել։ Ըստ Էրդողանի՝ պահուստների արժեքը գնահատվում է մոտ 12 մլրդ դոլար։
«Սա 2022 թվականին ափին հայտնաբերված 10 խոշորագույն հանքավայրերից մեկն է», - ասել է Թուրքիայի ղեկավարը։