Միջազգային

Wizz Air-ը ևս հինգ նոր ուղղություն է ավելացնում Քութայիսիից Եվրոպա

Wizz Air-ը ևս հինգ  նոր ուղղություն է ավելացնում Քութայիսիից Եվրոպա

2023 թվականի հունիսից Wizz Air-ը երրորդ օդանավը կավելացնի Քութայիսիի միջազգային օդանավակայանի իր բազային և ուղիղ կանոնավոր չվերթեր կիրականացնի ևս հինգ եվրոպական քաղաք՝ Բրյուսել, Մադրիդ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ և Պոզնան:

Քութայիսիի օդանավակայանում կտեղակայվի Airbus A321 տիպի նոր օդանավը, որն առանձնանում է վառելիքի տնտեսման համակարգով և ունի մոտ 50 ուղևորով ավելի նստատեղեր, քան սովորական ինքնաթիռը։

Ավիաընկերության ներկայացուցիչների խոսքով՝ նոր երթուղիների տոմսերի արժեքը կկազմի մոտավորապես 90 դոլար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական