Հոկտեմբերին Հայաստան ուղարկված մոնիթորինգային առաքելությունն արդյունավետ էր, բայց դեկտեմբերի 19-ին այն կավարտի իր գործունեությունը։ Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո տված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ ԱԳ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նա նշել է, որ ԵՄ որոշմամբ խումբ կուղարկվի Հայաստան` հնարավոր քաղաքացիական առաքելության ուղարկման հարցը ծրագրելու նպատակով։