Միջազգային

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրանք քննարկել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, պայմանավորվել հետագա շփումների մասին։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն. «Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Քննարկվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և ս․թ․ հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների իրականացման որոշ գործնական ասպեկտներ, ներառյալ՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների մասին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական