Միջազգային

Հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինը և Էրդողանը

Հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինը և  Էրդողանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը ներկայացրել է իր հիմնարար գնահատականները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մանրամասն քննարկվել է տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցերը, արձանագրվել է ապրանքաշրջանառության ռեկորդային աճ:

Քննարկվել է համատեղ էներգետիկ նախագծերը, առաջին հերթին գազի արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Թուրքիայում տարածաշրջանային գազային հանգույց ստեղծելու նախաձեռնությունը։
Կողմերը զրուցել են նաև «հացահատիկային գործարքի» մասին. «այն բարդ բնույթ է կրում, անհրաժեշտ է վերացնել խոչընդոտները, որոնք խոչընդոտում են ռուսական մատակարարումները կարիքավոր երկրներին»- ասված է հաղորդագրությունում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական