Միջազգային

Սերբիան խնդրանք կուղարկի ՆԱՏՕ-ին՝ Կոսովո անվտանգության ուժեր ուղարկելու համար

Սերբիան խնդրանք կուղարկի ՆԱՏՕ-ին՝ Կոսովո անվտանգության ուժեր ուղարկելու համար

Սերբիայի ղեկավարությունը պաշտոնական հարցում կուղարկի ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարությանը՝ Կոսովոյում և Մետոխիայում սերբական ոստիկանության և բանակի կոնտինգենտի բաշխման համար, սակայն գիտի, որ այն կմերժվի, ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 

Նրա խոսքով՝ կառավարության պաշտոնական որոշումը KFOR-ի հրամանատարին հարցում ուղարկելու մասին կընդունվի երկուշաբթի օրը։

«Իհարկե, ես պատրանքներ չունեմ, և գիտեմ, որ նրանք կմերժեն այս խնդրանքը: Եվ ես ձեզ նախապես ասում եմ այդ մասին»,- շեշտել է Սերբիայի նախագահը, սակայն նշել է, որ պետք է փորձել։


Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական