ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացված ԵԱՏՄ խորհրդի նիստից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով։
Radar Armenia-ն ներկայացնում է հիմնական հայտարարությունները.
- Բուտի փոխանակման շուրջ բանակցությունները վարել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ)՝ ԱՄՆ համապատասխան մարմինների հետ։ Շփումները կողմերի միջև շարունակվում են։
- Ռուբլու կայունությունը բարենպաստ ազդեցություն է ունենում Ռուսաստանի գործընկերների տնտեսության վրա։
- Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման շուրջ բանակցությունները որոշակի մթնոլորտ են ստեղծում, սակայն երկու երկրների հարաբերությունների այլ հարցեր չեն քննարկվել։
- Ռուսաստանի տնտեսության վիճակը չի կարելի անվանել շատ լավ, կա ռեցեսիա, բայց վիճակն ավելի լավ է, քան շատ երկրներում։
- ԵԱՏՄ-ում առաջիկա երկու տարում պետք է ստեղծվի գազի միասնական շուկա։
- Նավթի «գնի առաստաղը» համապատասխանում է ռուսական ապրանքանիշի նավթի այսօրվա շուկայական գներին։
- Հակամարտության կարգավորման գործընթացը հեշտ չի լինելու և բոլոր մասնակիցները պետք է առերեսվեն գետնի վրա առկա իրականության հետ։
- Գերիների նոր փոխանակումը ՌԴ և ԱՄՆ միջև հնարավոր է շարունակվի։
- ՌԴ-ն խորապես հիասթափված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին կանցլեր Մերկելի հայտարարություններից։