Միջազգային

Սաուդյան Արաբիան և Չինաստանը համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սաուդյան Արաբիան և Չինաստանը համապարփակ գործընկերության համաձայնագիր են ստորագրել

Սաուդյան Արաբիան և Չինաստանը ստորագրել են «համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր»։

Սաուդյան Արաբիայի լրատվական պաշտոնական գործակալությունը հայտնում է, որ եռօրյա այցի շրջանակներում մայրաքաղաք Էր Ռիադում գտնվող Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Յամամե պալատում դիմավորել է թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը։

Պաշտոնական արարողությունից հետո Սին հանդիպել է թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Չինաստանի միջև պատմական բարեկամական կապերը և այդ հարաբերությունների բարելավման ուղիները՝ երկու երկրների ընդհանուր շահերին համապատասխան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական