Միջազգային

Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը

Դոնֆրիդն ընդգծել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը և Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների, ինչպես նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի համագործակցության օրակարգի տարբեր հարցերի շուրջ։

Բայրամովն իր զրուցակցին տեղեկացրել է Հայաստանի հետ բանակցությունների ներկա վիճակի, հաղորդակցության բացմանն ուղղված ջանքերի և սահմանազատման խնդիրների մասին։ 

Դոնֆրիդն, իր հերթին, ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին՝ նշելով երկու երկրների պաշտոնյաների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն խաղաղության գործընթացի առաջխաղացման կարևորությունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական