Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուրբաթ օրը Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։ «Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ճեպազրույցում ասել է Ուշակովը։