ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով NEWS.ru-ի հարցին, ասել է, որ ԵՄ-ն իր ներկայությամբ փորձում է ամրապնդել իր ազդեցությունը և Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Նրա խոսքով՝ այդ հարցը պարբերաբար քննարկվում է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփումների ժամանակ։
«Մենք տեղյակ ենք Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացին ցանկացած միջոցով ներգրավվելու՝ Բրյուսելի ցանկության մասին։ Դա պարզապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար է: Դա նրանց երազանքն է։ Չկանխատեսենք իրադարձությունների զարգացումը, Հարավային Կովկասում արտատարածաշրջանային գործոնի ուժեղացման վերաբերյալ կան տրամագծորեն հակառակ տեսակետներ, այդ թվում՝ հարավկովկասյան երկրների շրջանում։ Այս թեման պարբերաբար քննարկվում է թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ մեր շփումներում»,- ասել է Զախարովան։