Միջազգային

Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին

Մոնղոլիայում ձերբակալել են «ածուխի գործով» առաջին կասկածյալներին

Մոնղոլիայում ածխի արդյունահանման և արտահանման պետական ​​ընկերության նախկին ղեկավար Բաթուլգին Գանհույագը, նրա հարազատները և մի քանի գործարար հինգշաբթի գիշերը երկու օրով ձերբակալվել են՝ տներում խուզարկություններ իրականացվելուց հետո։ 

Այս մասին Ուլան Բատորում կայացած ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի ներքին գործերի նախարար Խիշգեգին Նյամբաթարը։ 

Ածխի գողության հետաքննության ընթացքից դժգոհությունը, մասնավորապես՝ կասկածյալների մասին տեղեկատվության բացակայությունը դարձել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառ, որոնք արդեն հինգերորդ օրն են շարունակվում Ուլան Բատորում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական