Դեկտեմբերի 5-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է երկու ռազմական օդանավակայանների վրա հարձակումները։ Ռուս զինվորականների տվյալներով՝ հարվածներն իրականացրել է ուկրաինական բանակը՝ անօդաչու սարքերի օգնությամբ։
Զեկույցում խոսվում է «տեխնիկական անձնակազմի» երեք զինծառայողների մահվան և երկու ինքնաթիռի «աննշան վնասման» մասին։ Ռյազանում խոցված ինքնաթիռի լուսանկարները հրապարակել են ռուսական Telegram ալիքները։
Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն գրել է, որ Էնգելսի օդանավակայանից օդ են բարձրանում ռուսական այն ռմբակոծիչները, որոնք հրթիռային հարվածներ են հասցնում Ուկրաինային։
Նոյեմբերի վերջին գերմանական Der Spiegel-ը գրել էր, որ Էնգելսի օդանավակայանում նախապատրաստում են ռազմավարական ռմբակոծիչներով Ուկրաինային հերթական զանգվածային հարվածը։