Միջազգային

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Էրդողան-Ասադ հանդիպումը

Ռուսաստանը պատրաստ է կազմակերպել Էրդողան-Ասադ հանդիպումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը պաշտպանել է Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև ուղիղ կապեր հաստատելու գաղափարը։ 

«Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել մեր սիրիացի ընկերներին և մեր թուրք գործընկերներին։ Եվ եթե նրանք տեսնում են նման անհրաժեշտություն կամ օգուտ մեր միջնորդության կամ նման հանդիպումների անցկացման համար ռուսական հարթակ տրամադրելու մեջ, ապա մենք միշտ պատրաստ ենք»,- ասել Բոգդանովը: Նրա կարծիքով՝ հանդիպման անցկացումը կախված է երկրների ղեկավարների քաղաքական կամքից։

Նման հանդիպումներ անցկացնելու համար անհրաժեշտ է նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնել, որպեսզի միջոցառման արդյունքում «ձեռք բերվեն դրական արդյունքներ, որոնք անհրաժեշտ են և՛ Սիրիային, և՛ Թուրքիային, և՛ տարածաշրջանին՝ որպես ամբողջություն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական