Միջազգային

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի միջադեպը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի միջադեպը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Մոսկվայի համար առաջնահերթ նշանակություն ունեն այն հարցերը, որոնք ծագում են ադրբեջանցի հարևանների և գործընկերների միջև պայմանավորվածությունների կատարման թեմայով։ 

«Ադրբեջանի պետական ​​գերատեսչություններն աշխատում են ռուս խաղաղապահների հետ։ Մեզ համար առաջնային նշանակություն ունեն այն հարցերը, որոնք ծագում են ադրբեջանցի հարևաններից և գործընկերներից՝ եռակողմ հայտարարություններում պարունակվող պայմանավորվածությունների կատարման թեմայով։ Մեր զինվորականները տեղում ակտիվորեն զբաղվում են դրանով»,- ընդգծել է Լավրովը։

Շաբաթ օրը քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող մայրուղին՝ «բնապահպանական խնդրի» պատճառաբանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության բանակցությունները տևեցին մոտ երեք ժամ, և ճանապարհը բացվեց։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական