Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսաձայնագրության՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորագնդի հրամանատար, գեներալ Անդրեյ Վոլկովը հայտնել է, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տարածքում, ադրբեջանական կողմի հետ համաձայնության արդյունքում, մինի-անցակետ կտեղադրվի։
Ըստ Վոլկովի՝ տեղադրվող անցակետը հագեցած կլինի բեռներ, ապրանքներ, մեքենաներ ստուգելու համար նախատեսված անհրաժեշտ գույքով, ռենտգեն ու սկաներ համակարգերով։ Այն կտեղադրվի ճանապարհի սկզբնամասում, որտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Անհրաժեշտության դեպքում ՌԴ խաղաղապահները կհամագործակցեն տեղական և ադրբեջանական համապատասխան մարմինների հետ՝ բացառելու մաքսնանենգ ապրանքերի, իրերի ու բեռների տեղափոխումը։
Radar Armenia-ն վերոնշյալ հարցով դիմել է Արցախի իշխանություններին և դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի ստացել։