Միջազգային

G7-ի երկրները կարող են սահմանափակել նավթի գները

G7-ի երկրները կարող են սահմանափակել նավթի գները

«Մեծ յոթնյակի» (G7) երկրները շատ մոտ են ծովային ճանապարհով փոխադրվող ռուսական նավթի գինը մեկ բարելի դիմաց 60 դոլար սահմանելու որոշմանը՝ այդ դեպքում սահմանը շուկայական գնից 5%-ով ցածր պահելու մեխանիզմով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ G7-ի անդամ երկրների բանակցությունների բարձրաստիճան մասնակցին հղում անելով։

Գործարքը պետք է ավարտվի առաջիկա օրերին, ամենաուշը՝ երկուշաբթի օրը։ Պաշտոնյան վստահություն է հայտնել, որ գների սահմանաչափը կսահմանափակի Ուկրաինայի դեմ ագրեսիա կիրառելու՝ Ռուսաստանի հնարավորությունները:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական