Չինաստանում տարածված Covid-ի սահմանափակումների դեմ զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին երկրի իշխանությունները նախանշեցին «զրոյական covid» քաղաքականության որոշակի մեղմացում:
Շանհայի և Գուանչժոուի տասնյակ շրջաններ, քաղաքներ, որոնք համավարակի դեպքերի աճ են գրանցել, հինգշաբթի օրը հանեցին սահմանափակումները:
Համավարակի կանխարգելման խիստ կանոնների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել մայրաքաղաք Պեկինում, Չինաստանի ամենամեծ քաղաքում՝ Շանհայում, ինչպես նաև Նանկինում, Չենդուում, Ուհանում և այլ վայրերում։ Ելույթների մասնակիցները կարգախոսների փոխարեն դատարկ սպիտակ թղթեր են պահել՝ այսկերպ փորձելով շրջանցել գրաքննությունը։