Միջազգային

«Ռուսաստանը ուզում է, որ կոնֆլիկտը շարունակվի». Փոլ Գոբլ

«Ռուսաստանը ուզում է, որ կոնֆլիկտը շարունակվի». Փոլ Գոբլ

Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հարցազրույց է արել ամերիկացի վերլուծաբան, ԱՄՆ պետքարտուղարի նախկին հատուկ խորհրդական Փոլ Գոբլի հետ։

-Վաշինգտոնը վերջերս ուժեղացրել է իր միջնորդական առաքելությունը հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ տարբերություն կա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի մոտեցումներում այս հարցում։

-Մոտեցումների սկզբունքային տարբերությունը սա է. ԱՄՆ-ն և ԵՄ-ն ցանկանում են, որ հակամարտող երկու կողմերն էլ հասնեն խաղաղության համաձայնագրի։ Մյուս կողմից, Ռուսաստանը ցանկանում է, որ հակամարտությունը շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարող վերադառնալ և պարտադրել կարգավորում, որը լիովին վերահսկում է իրավիճակը:

-Ինչո՞ւ է Հայաստանն այդքան համառորեն փորձում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին քաշել Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանի շուրջ։

-Այստեղ ամեն ինչ պարզ է. Երևանը միշտ Ֆրանսիան համարել է Ռուսաստանի հատուկ բարեկամ և հակակշիռ։

-Մինսկի խումբը մոռացության է տրվել։ Ինչո՞վ է պայմանավորված այս ֆիասկոն:

-Մինսկի խումբը ձախողվեց, քանի որ այն առաջին հերթին շահագրգռված էր գործընթացով, ոչ թե կարգավորմամբ, և որովհետև ներգրավված էր մի կողմ՝ Ռուսաստանը, որն ընդհանրապես երբեք շահագրգռված չի եղել կարգավորմամբ։ Ի վերջո, միայն Երևանն ու Բաքուն կարող են հասնել և հաստատել կայուն խաղաղություն։

-Դա հնարավո՞ր է:

-Այո, բայց ոչ շուտ: Շատ հարցեր կան քննարկելու։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում հնարավոր է սահմանի վերաբերյալ համաձայնագիր կնքել, սակայն Ղարաբաղի հայերի վերջնական «կարգավիճակի» (չակերտները - խմբ.) համաձայնեցումը ավելի երկար կպահանջի։

-Հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում։

-Նորմալացման գործընթացը հեշտ և արագ չի լինելու։ Բայց, իմ կարծիքով, ավելի ու ավելի շատ հայեր են պատրաստ փորձելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական