ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ սենատոր Ջիմ Ռիշը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արժեքավոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված հարաբերությունների կարգավորման գործում։
«Հակամարտության առանցքում, իհարկե, վիճելի տարածքներն են և այնտեղ ապրող հայերի և ադրբեջանցիների իրավունքները պաշտպանող կայուն լուծում գտնելու անհրաժեշտությունը:
Տարածաշրջանից Ռուսաստանի հետ քաշվելու դեպքում ԱՄՆ-ի համար այժմ սահմանափակ հնարավորություն կա ավելի ուժեղ դեր ստանձնելու և արյունահեղությանը վերջ տալու համար»,- ասել է նա։